Հունվարի ամփոփում

Մենք գնացել ենք շատ հետաքրքիր տեղեր: Հունվարի 15 ին գնացել ենք սահադաշտ, սահել ենք չմուշկներով և ես վախենում էի ընկնել: Այս ամիս մի քանի անգամ լողի ենք գնացել, ես լողալ շատ շատ եմ սիրում: Հունվարի 20 ին գնացինք Ջրվեժի արգելոց սահնակ քշելու: Ինձ դուր եկավ, բայց մի քիչ սառեցինք:

Հունվարի 30 ին Դդմածեսին մենք մամայի հետ պատրաստում ենք ղափամա:

Սիրուն Դդմային աչքերը

Կար – չկար մի Դդում կար։ Էս Դդումը ուներ Սիրուն աչքեր։ Դդումից կարող ենք սարքել ղափամա։ Ղափաման շատ համով դդումով ճաշ է։ Աչքեր մեզ պետք չի, որովհետև աչքերը խանգարում են։ Աչքերը գցեցի աղբի մեջ ու ես գնացի տուն։ Ես խաղում եմ շախմատ։ վերջ

Դդում

Արմատային համակարգն առանցքային է։ Ցողունը մագլցող է, գետնատարած, ճյուղավորվող։ Տերևները հերթադիր են, ամբողջական կամ թաթաձև-բլթակավոր, խոշոր, երկար տերևակոթերով, թավոտ։ Ծաղիկները բաժանասեռ են, խոշոր, դեղին, մեկական։ Ծաղկում է մինչև ուշ աշուն։ Պտուղը կեղծ հատապտուղ է, մսալի, տարբեր մեծության, ձևերի և գույների։ Պտուղները պարունակում են շաքարներ, հանքային և պեկտինային նյութեր, կարոտին (A-նախավիտամին), օսլա, վիտամիններ և այլն։ Դդմի սերմերից ստանում են յուղ, պատրաստում հակաճիճվային դեղամիջոց։ Օգտագործում են սննդի մեջ (եփած, տապակած մուրաբա)։ Դդումը ջերմասեր է, երաշտա- և չորադիմացկուն։

Ջրվեժի արգելոց սահնակ քշելու

Ջրվերժի արգելոց գնալոու համար մեզ պետք են թեյ, բաժակներ , լանչբոքս, բաճկոն, գլխարկ, 2 հատ ձեռնոց 1 հաստ 1 բարակ , հագուստ։ Մենք այնտեղ շատ սառեցինք ու թրջվեցինք, հետո վերադարձանք դպրոց։ Շատ լավ օր ունեցանք ուրախ էր ամեն ինչ։

Սահադաշտ

Մենք այսօր գնացել էինք սահադաշտ։ Մենք այնտեղ սահեցինք շատ շատ ես վախենում էի և շատ զգույշ սահեցի որպեսզի չընկնենք։ Շատ հետաքրքիր անցավ և ես շատ եմ սիրում ձմեռը քանի որ 3 ամիս մենք սառցե դրախտում ենք լինում։Մենք վերադարձանք դպրոց երթուղայինով ։