Ինքնաստուգում

արդա՛ տեքստը և կատարի՛ր առաջադրանքները:

Առյուծը գազանների արքան է: Այդ «տիտղոսին» ոչ ոք չի կասկածում, և ոչ մեկը չի վիճարկում: Իսկ ինչո՞ւ հատկապես առյուծին է շնորհվել այդ տիտղոսը: Նա գիշատիչներից ամենաուժե՞ղն է: Հազիվ թե: Ուժով, կարելի է ասել, զիջում է վագրին: Ամենաճարպի՞կն է: Նույնպես՝ ոչ. Նա զիջում է ընձառյուծին: Գիշատիչներից ամենախոշո՞րն է: Դարձյալ ոչ. սպիտակ արջը 700-800 կիլոգրամ է կշռում, նույնիսկ վագրը, որ 300 կիլոգրամ է, ավելի խոշոր ու ծանր է: Հասուն արու առյուծի առավելագույն քաշը 230 կիլոգրամից ավել չէ: Եվ, համենայն դեպս, առյուծն է գազանների արքան: Եվ նա այդ տիտղոսը կրելու իրավունքն ունի: Ըստ երևույթին, առյուծին գազանների արքա են կոչել ոչ թե ուժի, այլ՝ կեցվածքի համար, վեհ ու հպարտ կեցվածքի և նույնքան վեհ ու հպարտ բնավորության համար: Առյուծը բաց տարածությունների բնակիչ է, չի թաքնվում դարանում ու սպասում որսի: Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել: Եվ ամեն մի կենդանի էակ դողում է այդ «արքայական մռնչոցից»: Բայց առյուծը նաև մեծահոգի է, երբեք չի ոչնչացնում կենդանիներին, եթե կուշտ է:

1․ Ինչո՞ւ է առյուծը համարվում գազանների արքա:

Վեհ ու հպարտ կեցվացքը։

2․ Դո՛ւրս գրիր առյուծին բնութագրող բառեր:

 հպարտ, մեծահոգի

3․ Գրի՛ր հոմանիշները՝ արքա, խոշոր, վեհ, կասկածել:

արքա-թագավոր

խոշոր-մեծ

վեհ-բարձր

կասկածել-վարանել

4․ Գրի՛ր հականիշները՝ ոչ, ծանր, խոշոր, մեծահոգի, ոչնչացնել, կուշտ:

ոչ-այո

ծանր-թեթև

խոշոր-փոքր

մեծահոգի-փոքրոգի

ոչնչացնել-ստեղծել

կուշտ-սոված

5. Ճարպկությամբ ո՞ւմ է զիջում առյուծը:

ընձառյուծին

6․ Տեքստից դո՛ւրս գրիր 5 բայ /գործողություն ցույց տվող բառ/։

չի կասկածում, չի վիճարկում , զիջում է , չի թաքնվում  , չի ոչնչացնու

7․ Տեքստում գրված թվականները գրի՛ր տառերով։

300-երեք հարյուր

230-երկու հարյուր  երեսուն

700-յոթ հարյուր

800-ութ հարյուր

8․ Նախադասության ընդգծված բառերին «ինչպիսի՞» հարցին պատասխանող լրացումներ ավելացրո՛ւ։

որսի-հրաշալի

մռնչոցով-բարձր

արքան-մեծ

Նա որսի վրա բացահայտ է գնում՝ իր մռնչոցով բոլորին նախազգուշացնելով, որ գազանների արքան որսի է ելել:

9․ Լրացրո՛ւ բաց թողած տառերը․

Գաղտնիք, վայրէջք, պարկել, զարդարվել, արթնանալ

10․ Կազմի՛ր երեքական բառ հետևյալ ածանցներով՝

-վածք-գործվածք , հորինվածք , դարձվածք , թխվածք

-ային-լուսնային , երկնային , արևային

-ական-գյուղական , երաժշտական , սովորական , նկարչական

-ակ-գյուղակ , ձորակ , լճակ

-եղեն-մսեղեն , երկաթեղեն , մրգեղեն

11․ Համացանցից գտի՛ր հետաքրքիր փաստեր առյուծի մասին, 3-4 նախադասությամբ ներկայացրո՛ւ։Առյուծները ակտիվ գիշատիչներ են և կարևոր նշանակություն ունեն շրջակա միջավայրի կենսաբազմազանության ձևավորման և պահպանության համար։ Առյուծների խմբի որոշ առանձնյակներ հայտնի են որպես մարդակերներ, թեպետ սա տեսակի սննդառության ուղղակի բնութագրիչներից չէ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *