Ապրիլի 23

  • Ստուգում ենք մտավարժանքը:
  • Քննարկում ենք Լեոնիդ Ենգիբարյանի «Մի՛ նեղացրեք մարդուն» գործը:
  • Բերանացի ասա՛ Դանիել Վարուժանի «Անդաստան» բանաստեղծությունը:

Բառարան՝

  • ըլլա-լինել
  • ակոս-փոս, կնճիռ (փոխաբերական)
  • կոչնակ-զանգ
  • բերրիություն-առատություն
  • կայլակ- փոքրիկ կաթիլ
  • ցորյան-ցորեն
  • գերանդի-խոտ հնձելու գործիք
  • ամբար-շտեմարան
  • աղուն-հացահատիկ
  • բերկրություն-ուրախություն

Ապրիլի 22

  • Ստուգում, ամփոփում ենք ապրիլի 15-19-ի կատարած աշխատանքները:
  • Կարդա՛ Լեոնիդ Ենգիբարյանի «Մի նեղացրեք մարդուն» ստեղծագործությունը և պատասխանի՛ր հարցերին՝
  1. Մեկնաբանի՛ր ստեղծագործությունը հետևյալ տեսակետից՝ եթե անմտորեն կամ միտումնավոր նեղացնենք մարդուն, ապա նա կնեղանա ու ինչոր լավ բան չի անի, լավ
    • բաները կպակասեն աշխարհից:
  2. Շարունակի՛ր հեղինակի միտքը՝ «Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու
  3. ինչ-որ մեկը վիրավորվի, ու քո ընկերը չ դառնա:
  4. Ինչպե՞ս կմեկնաբանես հետևյալ տողը՝ «Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։», համաձայն
  1. ես հետևյալ մտքի հետ, մեկնաբանի՛ր։

ես համաձայն էմ որովհետև դա էտի լավ բան է:

  1. Տեքստում ընդգծված բառերին ավելացրու՛ հատկանիշ ցույց տվող բառեր։

մարդ, գրել, աշխարհ, երաժշտություն, զգացմունք:

Մի′ նեղացրեք մարդուն

Իզուր, հենց էնպես մարդուն նեղացնել պետք չի, որովհետեւ դա շատ վտանգավոր է։ Հանկարծ ու նա Մոցա՞րտն է։ Ու հատկապես, եթե դեռ ոչինչ չի հասցրել գրել, անգամ «Թուրքական մարշը»։ Կնեղացնեք նրան ու ոչինչ էլ չի գրի։ Մի բան չի գրի, հետո մյուսը, ու աշխարհում կպակասի գեղեցիկ երաժշտությունը, կպակասեն լուսավոր զգացմունքներն ու մտքերը, ու նշանակում է, լավ մարդիկ էլ կպակասեն։

Իհարկե, մեկ ուրիշին կարելի է եւ նեղացել՝ ամեն մեկը հո Մոցարտ չի՞։ Բայց, այնուամենայնիվ, պետք չի, հանկարծ ու…

Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի…

Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։

Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ:

Մտավարժանք

  • Ո՞ր բառն է ավելորդ, ինչու՞
  1. Փոքրիկ, բադիկ, շնիկ, մարդիկ, ուլիկ,
  2. ծաղիկ, գնդիկ, մկնիկ , նրբիկ,
  3. գայլուկ, դուդուկ, արջուկ, մարդուկ,
  4. բանջարեղեն, կանաչեղեն, արծաթեղեն, լուսեղեն
  • Տողերի տեղերը խառնվել են, այնպես դասավորի՛ր, որ առակները վերականգնվեն:

Առակ 1

Այն ուներ կախ ընկած ողկույզներ։ Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»: Նա ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չհասավ։ Քաղցած աղվեսը տեսավ խաղողի վազը։ Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջեղության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մեղքը գցում են պայմանների վրա:

Առակ 2

Տեսնում ես մեր եղբայր հաճարի և փիճի ծառերը, որոնք թեպետ բազմաճյուղ չեն, բայց դարձյալ քամիներին դիմադրել չեն կարող, որովհետև խորը արմատներ չունեն:- Ի՞նչն է պատճառը, որ դուք ինչքան բարձրանում եք, այնքան խորը արմատներ եք գցում:Իմաստուններից մեկը հարցում արեց ծառերին և ասաց.Եվ ծառերը այսպես պատասխանեցին.- Ինքդ իմաստուն լինելով, ինչպե՞ս է որ չգիտես, որ մենք չենք կարող այսքան ճյուղեր կրել մեզ վրա, եթե խորը արմատներ չգցենք։

  • Գրի՛ր նախադասություններ հետևյալ կաղապարով՝

Ածական, գոյական, բայ գոյական

Բայ, գոյական, բայ

Գոյական, բայ, գոյական, բայ, ածական, գոյական

Ապրիլի 10

  • Քննարկում ենք Աղայանի ստեղծագործությունները:
  • Տողերի տեղերը խառնվել են, այնպես դասավորի՛ր, որ միտքը վերականգնվի:

Հայկ և Բել (ըստ Մովսես Խորենացու) (հատված))

Բայց Հայկը չի ցանկանում ենթարկվել Բելին: Բաբելոնում ապրում էր Բել անունով մի բռնակալ: Հայկը վայելչակազմ էր, թինավետ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Նա օրեցօր նորանոր տիրույթներ էր գրավում և ստրկացնում մարդկանց: Նա իր զավակներով և ողջ գերդաստանով գնում և բնակություն է հաստատում կանաչազարդ մի հարթ դաշտավայրում: Նա անօրինակ հպարտության տեր և ազատասեր մի դյուցազուն էր:

  • Ընդգծված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր
  • պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդածանցավոր են:

 (Ածանանց) թինավետ-Լայն թիկունքով, օրեցօր նորանոր-շարունակաբար աճող, կանաչազարդ-Կանաչով զարդարված

(պարզ)

(բարդ)

(բառակազմական)

Ապրիլի 10

  • Քննարկում ենք Աղայանի ստեղծագործությունները:
  • Տողերի տեղերը խառնվել են, այնպես դասավորի՛ր, որ միտքը վերականգնվի:

Հայկ և Բել (ըստ Մովսես Խորենացու) (հատված)

Բայց Հայկը չի ցանկանում ենթարկվել Բելին: Բաբելոնում ապրում էր Բել անունով մի բռնակալ: Հայկը վայելչակազմ էր, թինավետ, գանգուր մազերով, վառվռուն աչքերով, հաստ բազուկներով: Նա օրեցօր նորանոր տիրույթներ էր գրավում և ստրկացնում մարդկանց: Նա իր զավակներով և ողջ գերդաստանով գնում և բնակություն է հաստատում կանաչազարդ մի հարթ դաշտավայրում: Նա անօրինակ հպարտության տեր և ազատասեր մի դյուցազուն էր:

  • Ընդգծված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծության, յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր պարզ, բարդ, ածանցավոր, թե բարդածանցավոր են:

Ապրիլի 9. Ղազարոս Աղայան

  1. ինչի՞ մասին էր այն,

Երկու կամակոր այծ իրար հանդիպեցին կամուրջի վրա,

իրար ճանապարհ չտվեցին և կռվեցին։ Հետո վնասվեցին և ընգան ջուր։

  1. ի՞նչ հասկացար,

երկու կամակոր այծ չեին զիչում կռիվեին անում, ճակատ ճակատով վնասվեցին և ընգան ջուր։

Մտավարժանք

  • Բառերը ձևափոխի՛ր և գրի՛ր այնպես, որ միտքը չաղավաղվի

Պանինը որսորդ Էր։ Վեց շուն (ունենալ), մեկը մյուսից կատաղի։ Շների հետ որսի (գնալ) Մթնաձորի խորքերը։ (Ձմեռ) լուսնյակ գիշերներին, երբ (վախ) ոչ ոք չէր մոտենում Մթնաձորին, Պանինի շներն անտառի բացատում արջի հետ էին կոխ կենում, կամ հալածում էին խրտնած պախրային։

Պանինը մարմինը վերաբերող է։ Կոտիկ շուն ունենալը, մեկը մյուսից նայելը։ Կառուցել որսին Մթնաձորի մոտ։ Մայրաքաղաքի լուսնյակը գիշերներին, երբ ոչ մեկը չէր մոտենում Մթնաձորին, Պանինի հարազատ շներն անտառի բացատում հաղթում էին մերձաւոր էքան։

Պանինը (վազել) (շներ) հետևից, հրճվանքից ճչում։ (Գիշեր) որսը նրա համար հարազատ տարերք էր։ ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ «Մթնաձոր»

  • Տրված նախածանցներից յուրաքանչյուրով 3-ական բառ կազմիր:

ան-անտառ, ապ- ապարան, տ- տեսարան, դժ- դժվար, չ- չար, գեր- գերազանց, անդր- անդրանցից

ապ-ապարան, տ- տարածք, դժ- դժվարություն

տ-տարածք, դժ- դժվարություն, չ- չար, գեր- գերազանց, անդր- անդրանցից

դժ-դժվարություն, չ- չար, գեր- գերազանց, անդր- անդրանցից

չ-չեղարկում, գեր- գերազանց, անդր- անդրանցից

գեր-գերազանց, անդր- անդրանցից

անդր-անդրանցից

  • Տրված վերջածանցներից յուրաքանչյուրով 3 ական բառ կազմիր:

տաչկալի, ձանձրալի-ալի

սպաս, սիր-ելի

հաց-իկ

ուտելի-ք

փող-ոց

ուրախ-ություն

հիվանդ, զիբիլ, խող-անոց

Ապրիլի 4. Ղազարոս Աղայան

Թորոսի որդին մի ծույլ տղա էր, ոչ գիր էր սովորում և ոչ մի արհեստ:

– Ինչ արհեստ սովրիմ, – փնթփնթում էր նա,- կլեկչությունը շատ լավ արհեստ է, բայց բոբիկ ոտքով ամանում կանգնել, արագ պտտել. այդ այնքան հեշտ չէ: Ավելի հեշտ է փուքսի փչելը, բայց այդ իմ ձեռքում երկար չեն թողնիլ: Վարպետ էլ դառնամ, ինչ եմ անելու. պետք է մատներով փոքր – ինչ բամբակով տաք – տաք պղնձին նաշադիր քսեմ, ձեռքերս այրեմ: Չէ, այդ իմ բանը չէ:

– Դարբնի մոտ կերթամ, այնտեղ էլ փուքս կա, ձմեռն էլ տաք է. բայց մեծ ուժ պետք է այդ գործի համար: Ահագին մուրճով երկաթը ծեծել, որ նա տափակի, ես այդ չեմ անի, ինչ կուզի լինի:

– Նալբանդը լավ է, մեխի ծայր սրել և պայտեր շտկել, այդ շատ դժվար չէ. բայց մեկ ամեհի ձիու ոտք բռնել, ծնկանը դնել, երկյուղալի է. ձիու աքացին իմ ընկերների ապտակից թունդ է: Չէ, իմ կարծիքով այդ իմ բանը չէ:

– Դերձակությունը մաքուր արհեստ է, լավ միտս ընկավ: Բայց ինչ եմ ասում, ամբողջ օրերով ծալպատակ նստել, գլուխը քաշ գցած ՝կարել ու կարել, ոչ խաղալ կըլնի և ոչ վազվզել: Չէ այդ էլ բան չէ:

– Ինչու չգնամ որմնադիր դառնամ, բարձր պատերի ծայրերին կանգնեմ, այնտեղից կանչեմ – “Քար ու կիր տվեք, ցեխ ուղարկեցեք, աղյուս ձգեցեք”: Այսպես կգոռամ և կհրամայեմ, որ աշխարհք տեսնի, թե ես վարպետ եմ, գործս լավ գիտեմ: Բայց վայ թե հանկարծ այդ բարձր տեղից ոտքս սլկըհի և թրմփալով ներքև գլորվեմ, հոգիս ավանդեմ: Չէ, այդ հեշտ գործ չէ, և ոչ իմ բանն է:

– Երևի չկա մի այնպես արհեստ, որ ես հավանեմ, գնամ սովորեմ: Թե դյուրգյար դառնամ, ոտքս կկտրեմ. կոշկակար դառնամ, ձեռքս կծակեմ, ոսկերիչ դառնամ, մատներս կայրեմ, թե բրուտ դառնամ, ցեխ պիտի կոխ տամ, վարժարան գնամ, գիր պիտի սովրիմ: Չէ, իմ կարծիքով ամենից լավն է, ամենից հեշտը ոչինչ չշինել, ոչինչ չսովրել:

  • Բառարանի օգնությամբ բացատրի՛ր անծանոթ բառերը և սովորի՛ր:

Դյուրգյար-փայտագործ

Կլեկչություն-կլեյկագործ, անակագործ

Նալբանդ- Պայտար

Դերձակություն-Դերձակ լինելը

Ծալպատակ-Ծալապատիկ:

  • Համաձա՞յն ես տղայի ասածների հետ, թե ոչ: Մեկնաբանի՛ր պատասխանդ:
  • Ի՞նչ խորհուրդ կտայիր տղային:

Ապրիլի 2. համանուններ

Կան բառեր, որոնք ձևով, հնչյունական կազմով նույնն են, բայց իմաստով բոլորովին տարբեր, օրինակ՝ գունդ- գնդաձև մարմին, գունդ-զորք: Այսպիսի բառերը կոչվում են համանուններ: Խոսքի մեջ այս բառերը չեն շփոթվում, քանի որ միանգամայն տարբեր են:

  • Տրված բացատրությունների դիմաց գրի՛ր համանուն բառերը, օրինակ՝
  1. ծովային կենդանի- փոկ
  2. կաշվե գոտի-փոկ
  1. հանձնել-տալ հանձնել
  2. ամուսնու քույր-տալ
  1. կռիվ-մարտ
  2. գարնան առաջին ամիս-մարտ
  1. ճակնդեղ-
  2. ձեռքի վերին հատվածը, թևը-
  • Բառարանների օգնությամբ գտի՛ր տրված բառերի համանունները, օրինակ՝
  1. սեր-համակրանք,
  2. սեր-կաթնասեր, սերուցք
  1. շահ-թագավոր
  2. շահ-եկամութ
  1. մատ-ձերքի մատ
  2. մատ-շահ, շահմատի տերմի
  1. կետ-նշան
  2. կետ-ծովաին կենդանի
  1. թառ-երաժիշտական գործիք
  2. թառ-հավերի նստելու ձող
  1. լուծ-բեռ
  2. լուծ-հիվանդություւն
  1. դող-
  2. դող-
  1. ափ-
  2. ափ-
  1. ակ-
  2. ակ-
  3. ակ-
  • Դուրս գրի՛ր ժողովրդական բառախաղի մեջ եղած համանունները: Յուրաքանչյուրի դիմաց գրի՛ր թե ինչ է նշանակում՝

Ես աղա, դու աղա, բա մեր աղունն ո՞վ աղա:

Մուկը ասաց մկանը, ցավում է իմ մկանը:

  • Ընդգծիր այն բառերը, որոնք ունեն իրենց համանունները՝

Կար, ծաղիկ, բարի, եղանակ, քանոն, ծածկոց, թառ, գազ, աթոռ, բութ, հյութ, բուն, լալ, ոտք:

  • Տրված համանունների բոլոր իմաստներով նախադասություններ կազմիր՝ մարտ, զատիկ, գոլ, վարել:

  • Համանուն բառերով զվարճալի պատմություն հորինիր:

Այցելեցյուն տուն թանգարան

Մարտի 25-ին Մենք գնացինգ Հայ բանաստեխծ Եղիշե Չարենցի տուն թանգարան: Այս տանն է ապրել Եղիշե Չարենցը: Մեք տեսանք նրա անձնական իրերը նրա սեղանը, գրա սեղանը, դաշնամուրը, գորգերը, շատ գրքեր: Մեզ պատմեցին հետաքրքիր բաներ Գրողի մասին: Ինձ շատ դուր եկավ Չարենցի գրասեղանը կարմիր սփրոցով և գրամեքենայեվ: