Հոկտեմբերի 11-ին Մայրենի 6-7

Հացը գրել է Վրանդ Մաթեվոսյան

Այն պատմում է մի տղայի մասին, որը ապրում էր իր ընտանիքի հետ, շատ լավ է սովորում է դպրոցում: Մի անգամ ընտանիքը երեխայն ուղարկում է անտառ խոզերին գտնելու: Տղան շան հետ գնացին խոզերին գտնեն, սակայն միքիչ փնտրելուց որոշում է գնան տուն: Տանը տղային գովում են և մայրը հաց է պատրաստում: Բայց տղան ամաչում է և չի ուտում հացը, քանի որ լավ չեր փնտրել ու չեր օգնել իր ծնողներին:

գեղարվեստական ֆիլմը «Սուրբծննդյան հեքիաթներ հոգևոր արժեքների մասին» շարքից։ Ֆիլմը Ռոալդ Դալի համանուն պատմության երկրորդ էկրանավորումն է (առաջինը՝ «Վիլլի Վոնկը և շոկոլադի գործարանը», 1971)։ Պատմության մոտիվներով ստեղծվել է նաև համանուն համակարգչային խաղ։

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2005 թվականի հուլիսի 15-ին։ Ֆիլմի թեգլայնն էր «Պատրաստվեք արկածների շոկոլադային համին»։ «Տեղեկատվության օրենքից» հետո ֆիլմը ստացավ 6+ գնատահականը (այսինքն 6 տարեկանից բարձր հանդիսատեսի համար)։

  • Տրված բառերը գրի´ր տեքստում հանդիպող, իմաստով մոտ բառերի փոխարեն:

Գյուտերի, փուլը, հայտնագործեցին, պահել, կրակ, կենդանիներին, ընտելացնել, տարբեր, սարքել, հողագործությունը:

Մեր թվականությունից հազարավոր տարիներ առաջ սկսվեց մեծ հայտնագործությունների շրջանը: Մարդիկ գտան, թե ինչպե՞ս պետք է պահպանել հուրը, ինչպե՞ս գազաններին յուրային դարձնել, քարից ու ոսկորներից զանազան գործիքներ պատրաստել, և վերջապես սկսեցին զբաղվել երկրագործությամբ:

Չարլին և շոկոլադե գործարան Վիլլի Վոնկա

Ֆիլմի գլխավոր հերոսը Չարլի Բակետն էր՝ աղքատ ընտանիքից մի տղա, ով ապրում էր փոքրիկ տնակում՝ ծնողների, երկու պապիկների և երկու տատիկների հետ, ովքեր գամված էին անկողնուն։ Չառլիի հայրիկին, ով աշխատում էր ատամի մածուկի գործարանում, հեռացնում են աշխատանքից և ընտանիքը հայտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն քաղաքում է գտնվում Վիիլի Վոնկայի շոկոլադի գործարանը, որտեղ նախկինում աշխատաել է Չարլիի պապիկը՝ Ջո Բակետը։ Երբ մրցակիցները գողանում են Վիլլի Վոնկայի շոկոլադի գաղտնիքը, նա աշխատանքից հեռացնում է բոլոր աշխատակիցներին։

Դրանից հետո, ոչ ոք չտեսավ մարդկանց մտնելը կամ դուրս գալը գործարանից։ Միայն բեռատարներն էին դուրս գալիս գործարանից, որոնք տանում էին շոկոլադե սալիկներով արկղեր։ Եվ ահա մի օր Վոնկան հինգ ոսկեգույն տոմսեր դրեց հինգ շոկոլադե սալիկների մեջ և հայտարարեց մրցույթ. այն հինգ երեխաները, ովքեր կգտնեն հինգ տոմսերը կստանան հնարավորություն շրջել գործարանով, իսկ նրանցից մեկը կստանա գաղտնի, գլխավոր մրցանակը։

Չորս տոմսերը հեշտությամբ գտնվում են. ագահ ու շատակեր Օգուստոս Գլուփը Դյուսելդորֆից, կամակոր Վերուկան Լոնդոնից, մրցակցող և պարծենկոտ Վիոլետ Բյուրեգրադը Ատլանտիայից, և ագրեսիվ Մայք Թիվենը Դեմբերից։ Չառլին հուսով էր, որ նա կգտնի տոմսը։ Բայց նա շանսերը շատ քիչ էին, քանի որ գումար չուներ։ Նա ամբողջովին հուսալքվեց, երբ իմացավ որ վերջին տոմսը գտել են Ռուսաստանում։ Փողոցում փող գտնելով Չառլին ցանկանում էր ուղղակի մի շոկոլադե սալիկ վայելել, երբ լուրեր հայտնվեցին վերջին տոմսի կեղծ լինելու մասին։ Չառլին գտնում է վերջին տոմսը իր գնած շոկոլադե սալիկում։ Խանութի հաճախորդները առաջարկում են նրան վաճառել տոմսը, բայց խանութպանին լսելով, Չառլին վերցնում է տոմսը և վազում տուն։

Պապիկ Ջոն առաջարկում է ուղեկցել Չառլիին, բայց Չառլին պատմում է նրան առաջարկած գումարի և տոմսը վաճառելու իր մտադրությունների մասին։ Պապիկ Ջորջը համոզում է Չառլիին, որ տոմսը ավելի կարևոր է, քան գումարը, և Չառլին պահում է տոմսը։

Այցելության ընթացքում Չառլիի մրցակիցները մեկը մյուսի հետևից դուրս են մնում մրցակցությունից։ Առաջինը իր ագահության պատճառով տուժում է Ավգուստ Գլուպը։ Երկրորդը Վիոլետտան էր, ով ծամելով 3 ուտեստներից պատրաստված մաստակ, դառնում է կլոր և կապույտ, ինչպես հապալասը։ Հաջորդը Վերնուխա Սոլն էր. նա ընկնում է աղբատար խողովակի մեջ, երբ փորձում է վերցնել ընկույզների արտադրամասում աշխատող սկյուռերից մեկին։ Վերջինը Մայկ Տիվն էր, ում մարմինը հեռուստաշոկոլադային արտադրամասում զգալիորեն փոքրացավ։ Արդյունքում, երեխաներից միայն մնում է Չառլին, ով ի տարբերություն մյուսների, չէր չարաշահում հյուրասիրությունը ու հյուրընկալությունը։ Դրա համար պարոն Վոնկան նրան հաղթող է հայտարարում և որպես նվեր նրան է թողնում հենց շոկոլադի գործարանը։ Բայց գործարանը կմնար Չառլիին, միայն եթե նա թողներ իր ընտանիքին։ Չառլին մերժում է նրան։

Որոշ ժամանակ անց Վիլլի Վոնկան ու Չառլին կրկին հանդիպում են։ Նրանք գնում են Վիլլի հոր՝ Ուիլբր Վոնկայի մոտ։ Պարզվում է, որ Ուիլբրը քաղաքի հայտնի ատամնաբույժերից է, ով թշնամաբար է վերաբերվում քաղցրավենիքին (քանի որ, ինչպես հայտնի է շատ քացրավենիքից ատամները վնասվում են) և Վիլին ոչ մի անգամ շոկոլադ չի կերել մինչև տնից փախնելը։ Այդ ամբողջ ընթացքում Վիլլիի հայրը փնտրել է նրան, հավաքելով այն բոլոր թերթերը, որտեղ թեկուզ թեթևակիորեն խոսվում է իր որդու մասին։

Վիլլին Չառլիին կրկին առաջարկում է գործաարանը, համաձայնվելով վերջինիս պայմաններին։ Չառլիի տունը արդեն գտնվում էր գործարանի տարածքում, պարոն Բակետը վերադառնում է իր աշխատանքին, իսկ Վիլլի Վոնկան վերջապես ընտանիք է ձեռք բերում։