ՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐԻ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ

Ռացիոնալ թվի բացարձակ արժեքը կոորդինատային ուղղի վրա այդ թվին համապատասխանող կետի հեռավորությունն է Օ կետից։ 

Օրինակ՝|-3/5| =|+3/5| =3/5 

րկու ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որը կոորդինատային ուղղի վրա գտնվում է ավելի աջ։ 

Այսպիսով՝ 

1) ցանկացած դրական ռացիոնալ թիվ մեծ է զրոյից և ցանկացած բացասական ռացիոնալ թվից.

2) երկու դրական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի մեծ է. 

3) երկու բացասական ռացիոնալ թվերից ավելի մեծ է այն թիվը, որի բացարձակ արժեքն ավելի փոքր է, 

4) ցանկացած բացասական ռացիոնալ թիվ փոքր է զրոյից։

Օրինակ՝5.2/7 > – 6.3/11 , քանի որ 5.2/7 -ը դրական թիվ է, իսկ -6.3/11-ը՝ բացասական. 

-8.6/7 > -12.4/7, քանի որ |-8.6/7|=8.6/7  |-12.4/7|=12.4/7, 8.6/7<12.4/7

  1. Գտե՛ք թվի բացարձակ արժեքը. 
  1. |-7.1/2|=7.1/2
  2. |9/5|=9/5
  3. |-3.1/4 |= 3.1/4
  4. |-6.7/13 |= 6.7/13
  5. |0|=0
  6. |13.2/9|= 13.2/9

2. Համեմատե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

3.1/2  >  -4.5/9

-6.3/10  <  0

0  < 7.1/2

-4. 7/13 > – 9.1/4

-3. 2/5  >  -4.2/5

+6.3/10 >  6.7/10

3. Իրար հավասա՞ր են արդյոք կոտորակները.  

7/11 = -7/11

-5/4 և  5/(-4)

6/7 և  -6/(-7)

-3/2  և  -(-3/4)

-7/(-12)  և  7/12

4.Աճման կարգով գրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

-16, -11.4/5, -6.7/9, -2.1/5, 0, +1.2/3, +6.4/7, +8.1/6, +32.6/7

5.Նվազման կարգով գրե՛ք հետևյալ ռացիոնալ թվերը.

+9.6/7, +4.1/2, +1/2, 0, -7.5/11, -8.1/2, -12.4/7, -16

6.Գրե՛ք այն բոլոր ամբողջ թվերը, որոնք կոորդինատային ուղղի վրա գտնվում են հետևյալ թվերի միջև.

-3.1/2 և  2.1/2 

0 և   8.1/3 

-7.2/3  և 4.1/9

-1.1/5  և  +2.2/3

-10.1/7 և  -5.7/9

7.Քառակուսու պարագիծը նրա կողմից մեծ է 96 սմ-ով։ Գտե՛ք քառակուսու մակերեսը։

Քառակուսու կողմը = 32 սմ

S=32×32=1024

8.Նավակը մի նավակայանից մյուսն է հասել կես ժամում՝ ընթանալով 1200 մ/ր արագությամբ։ Վերադառնալիս նա ծախսել է 20 ր-ով ավելի։ Նավակի արագությունը վերադառնալիս որքանո՞վ է փոքր եղել։

30 x 1200=36000

36000:50=720

1200-720=480

պատ 480ով

Հունվար 31

  • Քննարկում, վերլուծում ենք ուսումնական ձմռան առաջադրանքներն ու ստեղծագործությունները։`

  • Կարդա Վահան Տերյանի բանաստեղծությունը։

Կարծես թե դարձել եմ ես տուն,
Բոլորն առաջվանն է կրկին.
Նորից դու հին տեղը նստում,
Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։
Նայում եմ, մինչև որ անզոր
Գլուխըս ծնկիդ է թեքվում.
Նորից ես մանուկ եմ այսօր,
Դրախտ է նորից իմ հոգում։
Արևը հանգչում է հեռվում,
Գետից բարձրանում է մշուշ,
Հեքիաթըդ անվերջ օրորում,
Իլիկըդ խոսում է անուշ…

  • Դուրս գրիր ընդգծված բառերի բացատրությունը։

Իլիկ-Թել մանելու ձեռքի հոլաձև գործիք:

Մանում-Ճախարակով՝ թեշիկով ևն մանրաթելերը ոլորելով թել պատրաստել:

Պարզկա- Պարզ՝ անամպ և ցուրտ:

Անզոր-Զորությունից զուրկ, տկար, թույլ:

  • Թեք նշված բառերը ենթարկիր բառակազմական վերլուծությ
  • ան։

անվերջ ածանցավոր բառ ան+վերջ արմատ

այսօր-բարդ բառ այս+օր

  • Ի՞նչ հասկացար բանաստեղծությունից։ Կիսվի՛ր քո զգացողություններով, պատկերացումներով։

Հեղինակը պատկերացնում է, որ վերադարձել էր տուն, որտեղ ամեն ինչ նույնն է: Ինքը

տեսնում է իր մայրիկին, որը թել էր մանում և հեքիաթ է պատմում: Հեղինակին թվում է որ ինքը նորից մանուկ է:

  • Ո՞ւմ է վերաբերում հետևյալ հատվածը, ո՞ւմ է նկարագրում բանաստեղծը այս հատվածում։

Հեղինակի Մայրիկին

Շարժում ես իլիկը մեր հին.
Մանում ու հեքիաթ ես ասում,
Մանում ես անվերջ ու արագ.
Սիրում եմ պարզկա քո լեզուն,
Ձեռներըդ մաշված ու բարակ։

հունվարի 30

Պատմությունը փոքրիկ եղևնու մասին էր, որ ապրում էր անտառում և երազում էր մեծանալ: Մի օր նրան կտռեցին և տարան տուն զարդարեցին մրգերով, խաղալիքներով: Եղևնին դարձավ ծննդյան տոների զարդը, բոլորը պարում էին երգում էին նրա շուրջ: Տոներից հետո նրան տեղափոխեցին տանիք որտեղ եղևնին տխրում էր ու հիշում էր անտառը և ուրախ կյանքը: Հետո եղևնու ճյուղերը կտրեցին և վառեցին: Այդ պես վերջացավ եղևնու կյանքը:

Պատմությունը նրա մասին էր որ, ամեն ինչ ունի սկիզբ և վերջ և պետք է կարողանալ երջանիկ լինել բոլոր պահերին:

Գրի՛ր, թե ինչպես, որտեղ և ում հետ կցանկանայիր անցկացնել Ամանորը։ Ամանորը կուզեի անցկացնել տանը, իմ ընտանիքի հետ, որ ներկա լինեն եղբայրները և իմ փոքրիկ քույրիկ Ելենը, իմ տատիկները:

Ռացիոնալ թվեր

Դրական ու բացասական կոտորակային թվերը և զրոն կազմում են ռացիոնալ թվերի համախումբը։ Պարզ է, որ ամբողջ թվերը ռացիոնալ թվերի մի մասն են։ Եթե երկու ռացիոնալ թվեր ունեն իրար հավասար բացարձակ արժեքներ, բայց տարբեր նշաններ, ապա ասում են, որ այդ ռացիոնալ թվերն իրար հակադիր են։ Օրինակ՝ +6/7թվին հակադիր թիվը կլինի -6/7ը, իսկ-3/2 թվին հակադիր թիվը`+3/2 -ը:

Առաջադրանքներ

1.Տրված կոտորակներից որո՞նք են դրական, որո՞նք` բացասական

Դրական-¼ , 8/9 , +13/7 , +6/7 

Բացասական- -⅔ , -3/7 , -2.4/9 , -8/13 , -4/9

  1. Գրե՛ք հետևյալ կոտորակներին հակադիր կոտորակները. 

7/9, -14/15, 8/3, -11/19, -5/6, 25/32, -7/20

7/9 = -7/9

-14/15 = 14/15

8/3 = -8/3

-11/19 = 11/19

-⅚ = ⅚

25/32 = -25/32

-7/20 = 7/20

  1. Ո՞ր ռացիոնալ թիվն է ինքն իրեն հակադիր: 

0

  1. Տրված են -8,+4/3, 0, -6.2/5, +5/7, -23, +4.9/11, +55, -12. 7/9, +11,-7/8 , +5/23, -30. 1/2, -2, +17/23, -7/3,+9/11, -6 թվերը։ Դրանցից առանձնացրե՛ք՝ 
  2. a) բացասական թվերը, =  -8,  -6.⅖, -23, -12, -⅞, -30, -2, -7/3, -6
  3. b) բնական թվերը, = +55, +11 
  4. c) դրական կոտորակային թվերը,= +4/3, +5/7,  +4.9/11,  7/9, +5/23,  ½, +17/23, +9/11
  5. d) ամբողջ թվերը, = -8,  -23, -12, -30, -2,  -6, +55, +11, 0 
  6. e) բացասական կոտորակային թվերը, =   -6.⅖,  -⅞, -7/3
  7. f) դրական թվերը։ = +55, +11

5.Գծե՛ք կոորդինատային ուղիղ և նրա վրա նշե՛ք -3.1/4, +2.3/4, 0,-6.2/5 , +4.1/2  , թվերին համապատասխանող կետերը։

6.Երեք ապրանքատար վագոններով տեղափոխում էին 1450 արկղ բեռ։ Ճանապարհին առաջին վագոնից 75 արկղ տեղափոխեցին երկրորդը, 45 արկղ՝ երրորդը։ Այն բանից հետո, երբ կայարաններից մեկում երրորդ վագոնից իջեցրին 250 արկղ, բոլոր երեք վագոններում եղած արկղերի քանակները հավասարվեցին։ Սկզբում քանի՞ արկղ կար վագոններից յուրաքանչյուրում։

75 + 45 = 150
1450 – 150 = 1300
1300 – 250 = 1050
1050 : 3 = 350
350 + 150 = 500
350 – 75 = 275
350 – 45 = 305
Պատ․ առաջին վագոնում 500 արկղ, երկրորդ վագոնում 275 արկղ, երրորդ վագոնում 305 արկղ։

7.Ուղղանկյունանիստի ձև ունեցող երկաթե չորսուն ունի 5 սմ բարձրություն, 11 սմ լայնություն և 15 սմ երկարություն։ Քանի՞ կիլոգրամ է նրա զանգվածը, եթե 1 սմ3 երկաթի զանգվածը 7.1/2  գրամ  է։

 5 x 11 x 15 = 825

825 x 7.22/25 = 825 x 197/2=33 197= 6521= 6 կգ 50գ

Պատ. 6 կգ 50գ։

8.Անտառը գրավում է 1300000 հա տարածք։ Դրա 35 %-ը հաճարենու անտառն է, 16 %-ը՝ սոճու, 20 %-ը՝ եղևնու, 24 %-ը՝ կաղնու, մնացածը՝ բոխու։ Ամեն մի տեսակ անտառի քանի՞ հեկտար կա տվյալ տարածքում։

1300000 : 100 x 35 = 455000
1300000 : 100 x 16 = 208000
1300000 : 100 x 20 = 260000
1300000 : 100 x 24 = 312000
35 + 16 + 20 + 24 = 95
100 – 95 = 5
1300000 : 100 x 5 = 65000
Պատ․ հաճարենու անտառը 455000 հա տարածք, սոճու անտառը 208000 հա տարածք, եղևնու անտառը 260000 հա տարածք, կաղնու անտառը 312000 հա տարածք, բոխու անտառը 65000 հա տարածք։

Ջերմային հավասարակշռություն և ջերմաստիճան.հունվարի 28-փետրվարի 2

  1. Ի՞նչ է բնութագրում ջերմաստիճանը։

Ջերմաստիճանը մարմինների տաքացվածության աստիճանը քանակապես բնութագրող ֆիզիկական մեծություն է:

  1. Ե՞րբ են մարմինները ջերմային հավասարակշռության վիճակում։

Եթե տաքն ու սառը մարմինները հպվում են,ապա որոշ ժամանակ անց նրանց ջերմաստիճանները հավասարվում են։Այս դեպքում ասում են ,որ նրանք միմյանց հետ ջերմային հավասարակշռության վիճակում են։

  1. Ջերմաչափների ի՞նչ տեսակներ գիտեք։

Ջերմաչափները լինում են հեղուկային, մետաղական, էլեկտրական և այլն:

  1. Ի՞նչպես պետք է օգտվել բժշկական ջերմաչափից։

Մարդու մարմնի ջերմաստիճանը չափում են բժշկական ջերմաչափով:

Հունվարի 17

Հունվարի 17-ին մենք գնացել ենք սահադաշտ, ես չեի կարող սահել, որովհետև ոտքերս շատ էր ցավում,ես հետո հելել էմ չմուշկները հանել եմ: Սահադաշտը շատ երեխեք էին սահում և այնտեղ շատ ուրախ: միգիչ ման էկանք ու գնացինք սրճարան:

Ճամբարային օրակարգ 08.01-12.01

Մենք հունվարի 12 ին գնացել ենք Գաֆէսճեան թանգարան, տեսել ենք շատ հետաքրքիր նկարներ, քանդակներ արձաններ ու արվեստի գործեր

Թանգարանը շատ հետաքրքիր ձև ուներ, ամեն հարկից պետք է աստիճանով կամ էսկալատորով բարձրանալ հաջորդ հարկ: Թանգարանում կար վերելակ Ինձ դուր եկան դրսում դրված արձանները: