Տիեզերք

Տիեզերքը մեզ շրջապատող անսահման և հավերժական նյութական աշխարհն է, Երկրից մինչև տիեզերական տարածության ամենահեռուներում ֆիզիկապես գոյություն ունեցող ամեն ինչը։

Տիեզերքն ընդգրկում է անթիվ բազմությամբ գալակտիկաներ։ Մեզ տեսանելի ամենահեռավոր գալակտիկաներն այնքան հեռու են մեզանից, որ դրանցից եկող լույսը մեզ է հասնում միլիարդավոր տարիների ընթացքում։

Մեզանից շատ առաջ մարդիկ կարծում էին, թե Երկիրը Տիեզերքի կենտրոնն է։ Այժմ մենք գիտենք, որ չնայած Երկիրը բացառիկ կարևորություն ունի մեզ համար, բայց այն Արեգակի շուրջը պտտվող ընդամենը մի փոքրիկ մոլորակ է, իսկ Արեգակը՝ ընդամենը մեր Գալակտիկայի միլիոնավոր սովորական աստղերից մեկը։

See the source image
Աստղերն ինքնալուսարձակող, ջրածնի ու հելիումի գազային վիթխարի գնդեր են, որոնց կենտրոնում ջերմաստիճանը հասնում է միլիոնավոր, իսկ մակերևույթին՝ հազարավոր աստիճանների։ Բացի Երկրից, Արեգակի շուրջը պտտվում են ևս 8 մեծ մոլորակներ (ՄերկուրիՎեներաՄարսՅուպիտերՍատուրնՈւրանՆեպտուն) (Պլուտոնը դասվում է գաճաճ մոլորակների դասին։

Արեգակնային համակարգը գտնվում է Ծիր Կաթին գալակտիկայում։ Ծիր Կաթինը հայերենում անվանվում է նաև Հարդագողի ճանապարհ։ 

See the source image

Ծիր Կաթինը պարունակում է 100-400 մլրդ աստղ և ամենաքիչը այդչափ մոլորակ։ Համեմատության համար հարևան Անդրոմեդա գալակտիկան պարունակում է մեկ տրիլիոն (1012) աստղ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *