Մայրենի 6

  • Կատարի՛ր առաջադրանքը՝

1. Տրված բառերը երեք խմբի բաժանի՛ր և այդ խմբերի տարբերությունը  բացատրի՛ր: Գրի՝ր այդ խոսքի մասերի անունները:

{գոյական} Ծաղիկ ջուր

{ածական} ջինջ բուրավետ մեծ ջրոտ ուրախ

{բայ} վազել ժամացույց թրթռալ թիավարել

2. Հականիշները (հակաոակ իմաստ ունեցող բառերը) գտի՛ր և զույգ-զույգ գրի’ր:

, , , , , , մերժել, :

Միշտ-երբեք

անարատ-արատավոր

թույլ-ամուր

ոչնչացնել-ստեղծել

բացահայտ-գաղտնի

վերջին-առաջին

համաձայնել-հրաժարվել

հանգստանալ-աշխատել

գտնել-կորցնել

հավաքել-վատնել

աջ-ձախ

արթուն-քնած

Առաջադրանքները Մարիետ Սիմոնյանի էջից

Եղիշե Չարենցի Հայրենիքում

Ձյունապատ լեռներ ու կապույտ լճեր։
Երկինքներ, որպես երազներ հոգու։
Երկինքներ, որպես մանկական աչեր։
Մենակ էի ես։ Ինձ հետ էիր դու։

Երբ լսում էի մրմունջը լճի
Ու նայում էի թափանցիկ հեռուն –
Զարթնում էր իմ մեջ քո սուրբ անուրջի
Կորուստը այն հին, աստղայի՜ն, անհո՜ւն։

Կանչում էր, կանչում ձյունոտ լեռներում
Մեկը կարոտի իրիկնամուտին։
Իսկ գիշերն իջնում, ծածկում էր հեռուն
Խառնելով հոգիս աստղային մութին․․․

Մայրենի 6

  • Կարդա՛ առակները և լրացրու՛ բաց թողնված տառերը,բառարանի օգնությամբ

  • բացատրի՛ր ընդգծված բառերը ,վերհիշի՛ր՝ ինչ է առակը,տրված առակներից առանձնացրու՛ քեզ ավելի դուր եկածը, մեկնաբանի՛ր առակը քո բառերով։

Քաղցաց աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ողկույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ

երի 11-15 (6.7 մայրենի)

Երկուշաբթի՝

  • Կարդում ենք Վիլյամ Սարոյանի Հինգ հասուն տանձերը պատմվածքը։
  • Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը․ բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
  • Գրիր դյուրին, հորջորջել, տկարանալ բառերի հոմանիրշները
  • Բացատրի՛ր հետևյալ միտքը՝ <<Եվ տանձերն ինձ Աստված էր պարգեւել:>>
  • Արդյո՞ք տղայի արարքը գողություն էր։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս կմեկնաբանես իր արարքը։

Երեքշաբթի՝

  • Քննարկում ենք Վիլյամ Սարոյանի Հինգ հասուն տանձերը պատմվածքը։
  • Վերհիշի՛ր հայերենի տառերն ու հնչյունները (քանի՞ տառ, քանի՞ հնչյուն ունի հայերենը, թվարկի’ր ձայնավոր հնչյունները)
  • Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի տառ, քանի հնչյուն կա:

Օրինակ՝ երկրպակու — 8 տառ, 9 հնչյուն:

Չնաշխարհիկ, սերկևիլ, շնորհակալ, եռատերև, քարայր, Եվրոպա:

Առաջադրանքների աղբյուրը՝ Հայոց լեզու 6

  • «Հնչյունաբանություն» բառից ինչքան հնարավոր է շատ բառեր «քամիր» և գրի՛ր, թե քանի՞ տառ և քանի՞ հնչյուն ունեն քո գտած բառերը։

Չորեքշաբթի՝

  • Կարդա՛ առակները և լրացրու՛ բաց թողնված տառերը,
  • բառարանի օգնությամբ բացատրի՛ր ընդգծված բառերը ,
  • վերհիշի՛ր՝ ինչ է առակը,
  • տրված առակներից առանձնացրու՛ քեզ ավելի դուր եկածը, մեկնաբանի՛ր առակը քո բառերով։

ԵԶՈՊՈՍ

ԱՂՎԵՍՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Քա-ցա- աղվեսը տեսավ խաղողի վազը` կախ ընկած ո-կույզներով, և ուզեց դունչը հասցնել խաղողին, բայց չկարողացավ: Եվ հեռանալով` ինքն իրեն ասաց. «Դեռ խակ է»:

Այսպես էլ որոշ մարդիկ, երբ հաջողության չեն հասնում, քանի որ ուժ ու կարողություն չունեն, մե-քը գցում են պայմանների վրա:

ԵՂՋԵՐՈՒՆ ՈՒ ԽԱՂՈՂԸ

Եղջերուն, որսորդներից փախչելով, թա-նվեց խաղողի այգում: Որսորդների անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն, կ-ծոտեց խաղողի տեր-ները: Բայց որսոր-ներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, մնացած տեգով նշան բռնեց և վիրավորեց եղջերվին: Եվ զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառա-ելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց բարերարներին, որի համար և Աստված պատժում է նրանց

ՕՄԱՐ ԽԱՅԱՄ

ԱՌԱԿ ՀԱՅԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մի իմաստունի հարցրեցին.
-Ինչու՞ են ա—ատներն ավելի հյուրասեր և քիչ ժլատ, քան հարուստները:
-Նայիր պատուհանից: Ի՞նչ ես դու տեսնում:
-Տեսնում եմ, թե ինչպես են երեխաները խա-ում բակում:
-Իսկ հիմա հա-ելու մեջ նայիր: Իսկ այնտեղ ի՞նչ ես դու տեսնում:
-Ինքս ինձ…
-Տեսնու՞մ ես, և՛ պատուհանը, և՛ հա-ելին ապակուց են, բայց բավական է մի փոքր արծաթ ավելացնես ապակու մեջ, և սկսում ես տեսնել միայն ինքդ քեզ…

Առակներն ընտրված են Խոսքի մշակույթ բլոգից։

Հինգ հասուն տանձ

  • Քննարկում ենք Վիլյամ Սարոյանի Հինգ հասուն տանձերը պատմվածքը։
    • Առաջին հայացքից պատմվածքը կարծես թե գողության մասին է երբ Հեղինակը պատմում է թե ինչ պես է վեց տարեկանում իրենց դպրոցի այգու տանձենի ց հինգ հատ հասուն տանձ գողացել, և դրա համար պատժվել է և վատ զգացել է, սակայն իրականում դա այդքան էլ գողություն չէր, քանի որ ոչ թե գողացել էր ուտելու համար, այլ որովհետև տանձերը շատ սիրուն էին և հեղինակը ուզում էր որ այդ գեղեցկությունը մնացածն էլ տեսնեին: Սակայն ոչ բոլորը հասկացան մեր հեղինակին, բայց ավելի լավ, քանի որ այսպիսի գեղեցիկ և տպավորիչ պատմվածք ունեցանք մենք:

  • Պատմվածքից դուրս գրի՛ր քեզ անծանոթ բառերը․ բառարանի օգնությամբ բացատրի՛ր։

Մոգոնել-հորինել

ձաղկել-ծեծել

խանավառվել-Ոգևորվել

բարբարոսություն-վայրենություն

փափագել-ցանկանալ

ավիշ-հեղուկ, որ լցնում է միջհյուսվածքային տարածությունները

հորջորջել-Անուն դնել

հյուլե-Ատոմ

բյուր-Շատ

մոլեգին-վայրագ

բերկրանք-Ուրախություն

փոք-պարան

քինախնդրություն-վրեժ:

Գրիր դյուրին, հորջորջել, տկարանալ բառերի հոմանիրշները

դյուրին – Հեշտ

հորջորջել – անուն դնել

տկարանալ -Թուլանալ

  • Հաշվի՛ր, թե տրված բառերի մեջ քանի տառ, քանի հնչյուն կա:

Օրինակ՝ երկրպակու — 8 տառ, 9 հնչյուն:

Չնաշխարհիկ 10 տար, 10 հնչյուին

սերկևիլ 7 տառ 8 հնչյուին

շնորհակալ 9 տառ 8 հնչյուին

եռատերև 6 տառ 9 հնչյուին

քարայր 6 տառ 6 հնչյուին

Եվրոպա 6 տառ 7 հնչյուին

Չնաշխարհիկ, սերկևիլ, շնորհակալ, եռատերև, քարայր, Եվրոպա:

Առաջադրանքների աղբյուրը՝ Հայոց լեզու 6

  • «Հնչյունաբանություն» բառից ինչքան հնարավոր է շատ բառեր «քամիր» և գրի՛ր, թե քանի՞ տառ և քանի՞ հնչյուն ունեն քո գտած բառերը։

նյութ, բուն, թույն, բանան, թան, բու, ութ, հաբ, բահ, բութ:

Իմ Մասին

Ես Ալեքսանդրն եմ, ես 11 տարեկան եմ, ես եկել եմ Հյուսիսային դպրոցից:

Ես ընկերներ և եղբայրներ ունեմ, մենք միասին խաղում ենք պախկվոցի և բռնոցի:

Իմ ամենա սիրած զբաղմունքը լեգո հավաքել, ես տանը շատ լեգո ունեմ:

Իմ ազատ ժամանակ ես լեգոից ռոբոտներ եմ անում ու համակարգչով խաղեր եմ խաղում:

Ես շատ եմ սիրում կատուներ և շներ, հայրիկին օգնում եմ խնամել այգին

Իմ ամենասիրած մարզաձևը ֆուտբոլն է, ֆուտբոլիստը Նեյմարն է: