Խաղում ենք երկուսով

  • Բախտ, սիրտ, ջուր, լույս, հույս բառերից կազմի՛ր այնպիսի ածանցավոր բառեր, որ պատասխանեն ինչպիսի հարցին։
  • բախտավոր, անսիրտ, ջրային, լուսավոր, անհույս,
  • Ուշադիր կարդա՛ տեքստը և պատասխանիր հարցերին՝

Մարագում մկան բույն կար։ Բնում իր երեք ձագի հետ ապրում էր մայր մուկը։ Խոշոր ու փափկամորթ սիամական կատուն հեզիկ-նազիկ եկավ․ կանգնեց մկան բնի առաջ ու անուշ-անուշ խոսեց․ -Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս, թե էդ ծակից դուրս գաս ու, ա՜յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ։ Մուկը կծկվեց իր բնում և մտածեց․ <<Տեսնես ինչու՞ է էս կարճ ճամփի համար վարձ տալիս։ Էստեղ հաստատ մի խարդախություն կա>>։ Այսպես երկար ծանրութեթև արեց մուկը և ծակից դուրս չեկավ։ Ասաց՝ -Էս կարճ ճամփի համար ինչու՞ ես էդքան վարձ տալիս։ Չեմ գա։ Կատվից ո՞վ է լավություն տեսել որ։ Հարցեր՝

  1. որտե՞ղ է մկան բույնը, մարագում
  2. ի՞նչ մուկ է ապրում բնում, մայր մուկ
  3. ու՞մ հետ է ապրում մուկը, 3 ձագի
  4. ի՞նչ տեսակի և ինչպիսի՞ն է կատուն, խոշոր փափկամորթ սիամական
  5. ինչպե՞ս եկավ կատուն, հեզիկ նազիկ
  6. կատուն որտե՞ղ կանգնեց, մկան բնի արաջ
  7. ինչպե՞ս խոսեց կատուն, անուշ անուշ
  8. կատուն մկանն ինչպե՞ս դիմեց, Մուկի՜կ քույրիկ, քաղցրի՜կս, խելո՜քս, համո՜վս
  9. կատուն ի՞նչ ասաց, թե էդ ծակից դուրս գաս ու, ա՜յ, էս ծակը մտնես, քեզ մի կարմիր ոսկի կտամ։
  10. ինչպե՞ս մտածեց մուկը, երկար ծանրութեթև արեց
  11. ի՞նչ մտածեց մուկը, Մուկը կծկվեց իր բնում և մտածեց․ <<Տեսնես ինչու՞ է էս կարճ ճամփի համար վարձ տալիս։ Էստեղ հաստատ մի խարդախություն կա>>։
  12. մուկն ի՞նչ արեց, ծակից դուրս չեկավ
  13. մուկն ի՞նչ ասաց, -Էս կարճ ճամփի համար ինչու՞ ես էդքան վարձ տալիս։ Չեմ գա։
  14. դրանից հետո կատուն ի՞նչ արեց ?
  • Աշնանամուտ բառից ինչքան հնարավոր է բառեր քամիր։

աշուն, շուն նուշ, ուշ, տուն, անուն, աման, շուտ:

  • Գուշակիր հանելուկը
  • Ըստ քեզ, որ բարբառով է այն։

Մե (մի) ծառմ կա

12 ճ(յ)ուղ ունի

Ամեն ճ(յ)ուղն էլ 30 (31) խնձոր

Ամեն խնձորի կեսը սև է, կեսը սիպտակ (սպիտակ)

տարի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *